Sky Sports-ը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բացառել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսերի արժեքներն իջեցնելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու "Ուեմբլի" մարզադաշտում:
Ամենաէժան տոմսը կարժենա 150 ֆունտ ստեռլինգ, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելին է, քան երկու տարի առաջ տեղի ունեցած Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսի արժեքն էր:
Ինքը` Պլատինին խոստովանել է, որ գներն իսկապես բարձր են, սակայն միաժամանակ նշել է, որ եզրափակիչ հանդիպման արարողությունը լիովին կհամապատասխանի տոմսերի համար վճարված գումարին:
|