«Ինտերի» կիսապաշտպան Տյագո Մոտտան ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից 2 խաղով որակազրկվել է : Բրազիլիացի կիսապաշտպանը հեռացվել էր ապրիլի 28-ին կայացած «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման ընթացքում:
Կագապահական կոմիտեի որոշումը նշանակում է, որ բացի մայիսի 22-ին «Բավարիայի» հետ կայանալիք խաղից, Մոտտան բաց կթողնի նաև ևս մեկ եվրագավաթային հանդիպում:
«Ինտերը» կարող է կարգապահական կոմիտեի որոշումը բողոքարկել գրավոր ծանուցագիրը ստանալու պահից 3 օրվա ընթացքում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: