|
Գլխավոր » 2010 » Մայիս » 23 » ՄՈՈՒՐԻՆՅՈՆ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ ԿԿՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 4 ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
17:02 ՄՈՈՒՐԻՆՅՈՆ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ ԿԿՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 4 ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ |
Հաջորդ շաբաթվա ընթացքում պորտուգալացի մասնագետը կգլխավորի Մադրիդի «Ռեալը»: Կնքվելիք պայմանագրի բոլոր մանրամասնություններն արդեն պայմանավորված են: Ընդհանրապես, մինչ այժմ Ֆլորենտինո Պերեսը երբեք մարզիչների հետ չի կնքել պայմանագիր 2 տարուց ավելի ժամկետով: Սակայն այդպես չի լինելու Մոուրինյոյի հետ: Նախ, «Ինտերից» նա կհեռանա` բացարձակապես ոչինչ չփոխհատուցելով (ըստ պայմանագրի դա տեղի կունենա միայն Չեմպիոնների Լիգան հաղթելու դեպքում): Երկրորդ, «Ռեալը» երեկ աշխատեց ևս 3 մլն եվրո. նման գումար նախատեսված էր Ուեսլի Սնեյդերի վաճառքի պայմանագրում ՉԼ հաղթելու դեպքում: «Ռեալը» ստիպված է վճարելու միայն 4 մլն եվրո Պելեգրինիի պայմանագիրը խզելու համար: Չիլիացի մասնագետի հրաժարականի մասին ամենայն հավանականությամբ կհայտարարվի վաղը: Մոուրինյոյի աշխատավարձը արքայական ակումբում կկազմի տարեկան 10 մլն եվրո, պայմանագրի ժամկետը` 4 տարի:
|
Դիտել են: 780 |
Հեղինակը: CR9
| Ռեյտինգ: 5.0/1 |
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք [ Գրանցվել | Մուտք ]
|
|
|