Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ անհրաժեշտ է թիմի միջին գիծը հաջորդ մրցաշրջանում ուժեղացնել: Այս մասին գրում է championat.ru'ըստ «Marca»-ի հրապարակման:
Պորտուգալացի մասնագետը կրկին հիշել է «Ռոմայի» հարձակվող Դանիելե դե Ռոսսիի մասին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ նա արդեն ցանկություն է հայտնել իր թիմի կազմում տեսնել Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին, բայց նրան ձեռք բերել այդպես էլ չի հաջողվել: Մոուրինյոն դե Ռոսսիին գերադասում է «Բավարիայի» ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերից և «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասից: Սակայն պետք է նշել, որ ակումբի նախագահ Ֆլոենտինո Պերեսը իտալացու համար 25 մլն եվրոյից ավելին չի պատրաստվում վճարել: