Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի "Տոտենհեմի" հետ կայանալիք դիմակայության մասին:
"Միլանի" հանդեպ տոնած հաղթանակը արդեն իսկ մեծ նվաճում է "Տոտենհեմի" համար, - Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն, - բայց, իմ կարծիքով, "Ռեալը" "Տոտենհեմից" ուժեղ է, և մենք մտադիր ենք առաջ անցնել: Ես չէի ցանկանում խաղալ "Ինտերի" կամ "Չելսիի" հետ, քանի որ վերջերս ես աշխատել եմ այդ ակումբներում և բազում ընկերներ ունեմ այնտեղ: "Տոտենհեմը" հիանալի թիմ է: Նրանց թիմը հավակնոտ է, ունի լավ ֆուտբոլիստներ և լավ մարզիչ: Դա շատ հաջողակ ակումբ է, և նման հակառակորդները միշտ էլ վտանգավոր են":
|