Ռեալի նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Գերմանիայի և Բավարիայի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին: Պորտուգալացու ցուցակում են Դանիելե դե Ռոսին, Ջերրարդը և Խավի Մարտինեսը: Եթե Ջերրարդին և դե Ռոսիին չկարողանա գնել, ապա Մոուրինյոն կփորձի գնել Բաստիանին: Իսկ Բավարիան պատրաստ է հրաժարվել իր առաջատար խաղացողից 30 միլլիոն եվրոյով: