Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, հիմա է ցանկանում իր թիմում տեսնել բրազիլական Սանթոսի երիտասարդ հարձակվող Նեյմարին, այլ ոչ թե հունվարին: Հիշեցնենք, որ Արքայական ակումբը բանակցություններ է վարում Սանթոսի ղեկավարության հետ, որը չի ցանկանում իր ֆուտբոլիստից հրաժարվել հիմա, քանի որ Նեյմարին ուզում է ակումբում տեսնել նաև աշխարհի ակումբային առաջնության ընթացքում: Սակայն Մոուրինիոն մտադիր չէ սպասել և արդեն դիմել է Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որպեսզի լուծի այդ հարցը որքան հնարավոր է շուտ: Հավելենք, որ Մոուրինիոն վերջերս հայտարարել էր, որ իր թիմին անհրաժեշտ է մեկ հարձակվող:
|