Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բացառել է, որ երբևէ կգլխավորի Մանչեսթեր Սիթին, չնայած այն փաստին, որ շատ է ցանկանում վերադառնալ Անգլիա: «Մանչեսթեր Սի՞թի: Դա անհնարին է»,- մեջբերում է Մոուրինիոյի խոսքերը Sky Italia-ն: Մանչեսթեր Սիթին, որի սեփականատերն արաբական հարուստ շեյխերն են, տարբեր առիթներով ցանկություն է հայտնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել պորտուգալացի մասնագետին:
|