Իտալիայի Ա Սերիայի Ֆիորենտինա-Միլան հանդիպումից առաջ, դաշտի տերերի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայիլովիչը հայտատարել է, որ իր համար, որպես Ինտերի նախկին ֆուտբոլիստ, Միլանի հետ հանդիպումները միշտ էլ սկուզբունքային են եղել: «Ինձ համար, Միլանի հետ կայանալիք հանդիպումը յուրահատուկ դերբի է, քանի որ ես մեկ տարի չէ ինչ անցկացրել եմ Ինտերում, որը Ալեգրիի թիմի գլխավոր մրցակիցն է: Երջանիկ կլինեմ օգնել իմ նախկին թիմին՝ Սկուդետտոյի համար պայքարում: Առավել ևս, Ֆիորենտինայի համար, Միլանի հետ հանդիպումը մի հնարավորություն է կրկին միանալ պայքարին՝ եվրոգավաթներ դուրս գալու համար»,- մեջբերում է սերբ մասնագետի խոսքերը Footbal Italia-ն:
|