Բրիտանական մամուլի համաձայն, մինչև ուրբաթ, Արսենալի կիսապաշտպան Սամիր Նասրին կտեղափոխվի Մանչեսթեր և կդառնա Սիթիի ֆուտբոլիստ: Մասնավորապես նշվում է, որ Նասրիի տրանսֆերի վերաբերյալ իր վերջնական համաձայնությունն արդեն տվել է Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ կորցնելով բոլոր հույսերը, որ կարող է իր հայրենակցին պահել ակումբում: Daily Mail-ի տեղեղեկությունների համաձայն, Նասրիի տրանսֆերի համար Մանչեսթեր Սիթին կվճարի 22 միլիոն եվրո:
|