Մադրիդի «Ռեալի» գլխավոր
տնօրեն Խորխե Վալդանոն համոզված է, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող
Լիոնել Մեսսիի հոյակապ մարզավիճակը միայն ավելի ծանրակշիռ կդարձնի
արքայական ակումբի հաղթանակը ոխերիմ թշնամու նկատմամբ։
«Մեսսին մեզ
համար խնդիր չէ, իսկ նրա խաղը միայն լրացուցիչ խթան կհանդիսանա «Ռեալի»
համար։ Արգենտինացու հոյակապ մարզավիճակը թույլ կտա ֆուտբոլասերներին ավելի
բարձր գնահատել Իսպանիայի առաջնությունը, եթե մենք հաղթենք», - ասել է
Վալդանոն։