Կատալոնյան «Բարսելոնայի»
հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ միջազգային ՈւՆԻՍԵՖ (Միավորված ազգերի
կազմակերպության երեխաների ֆոնդ) կազմակերպության բարի կամքի դեսպան։
2009
թվականի տարբեր վարկածներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը այս պատվին
արժանացավ Բարսելոնայում տեղի ունեցած արարողության ժամանակ։
ՈւՆԻՍԵՖ-ի
հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Մեսսիի «նպատակը պետք է
լինի՝ օգտագործել իր ճանաչված լինելը՝ աշխարհի ամենաչպաշտպանված երեխաներին
օգնելու համար, քանի որ նա հենց այս առիթով է արժանացել նման բարձր
կոչման։
Հիշեցնենք, որ ՈւՆԻՍԵՖ-ի ու «Բարսելոնայի»
համագործակցությունը սկսվել է 2006 թվականից, և այս տարիների ընթացքում
կատալոնյան ակումբը իր մարզաշապիկներին զետեղել է հենց այդ կազմակերպության
անունը։
Մեսսին, իր հերթին, նշեց, որ նա «շնորհակալ է, որ
հնարավորություն ունի աջակցել երեխաներին»։