Ուրբաթ օրվանից Մեսսին վերսկսեց մարզումները անհատական գրաֆիկով: Արգենտինացի հարձակվողը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 19-ին`Մադրիդի "Ատլետիկոյի" հետ խաղում:Այսօր կապտանռնագույնների 10 համարը առաջին անգամ վնասվածքից հետո դուրս եկավ խաղադաշտ,որպեսզի մասնակցի անհատական մարզմանը:Մարզումների մեջ մարզիչը ներառել է ոչ միայն ֆիզիկական վիճակը բարելավելու վարժություններ,այլև պարապմունքներ գնդակով: Մեսսին համատեղում է խաղադաշտում իր մարզումները` "Սյուդադ Դեպորտիվոյում" տեղի ունեցող պարապմունքների հետ:Այն բանից հետո,երբ հարձակվողը ավարտեց իր պարապմունքները,նա մնաց խաղադաշտում և հետևեց խաղընկերների մարզումներին: