Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport հանդեսը տեղեկացնում է, որ իտալական "Բոլոնիայի" հարձակվող Մարկո Դի Վայոն նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ: Պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար եւ չի ներառում այն կետը, համաձայն որի պայմանագրի ավարտից հետո այն հնարավոր կլինի երկարացնել եւս մեկ տարով: Հաշվի առնելով ակումբում առկա ֆինանսական խնդիրները, Մարկո Դի Վայոն համաձայնել է իր աշխատավարձը կրճատել 20 տոկոսով:
|