
Վերջին օրերին Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան գտնվում է Մադրիդում։ Նա արդեն հասցրել է հեռախոսով խոսել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ և հանդիպել "Marca" թերթի լրագրողին։ Խոսելով «Արքայական ակումբի» մասին՝ Մարադոնան ուրախությամբ է նշել, որ Զիդանը, որը ակումբի նախագահի խորհրդականն է, կանգնած է «Ռեալի» կողքին։
«Ես զրուցել եմ Մոուրինիոյի հետ և ամբողջովին աջակցում եմ նրան։ Ինձ շատ դուր է եկել, որ Զիդանը թիմի հետ մեկնել էր ֆրանսիական «Լիոնի» հետ հանդիպմանը։ Կարծում եմ, որ թիմի համար դա շատ օգտակար է։ Զիզուն «Ռեալի» վերջին հաջողությունների ներկայացուցիչն է և կարող է ֆուտբոլիստներին փոխանցել իր հարուստ փորձը», - ասել է Մարադոնան։