«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորան Մալուդան իր կարծիքն է հայտնել ժամանակակից ֆուտբոլում պրեսինգի նշանակության մասին: Նա նշել է, որ այս հարցում աշխարհում լավագույնը «Բարսելոնան» է:
«Պրեսինգի համար շատ երկար պետք է աշխատել մարզումների ժամանակ, քանի որ այստեղ ամենակարևորը կողմնորոշվելն է: Եթե թիմն անհրաժեշտ վարպետությամբ և միասին չի դիմում պրեսինգի, լուրջ խնդիրներ է ունենում երկրի առաջնությունում, քանի որ կորցնում է խաղի հավասարակշռվածությունը»:
«Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք մարզումների ժամանակ: Կան հստակ ազդանշաններ, թե երբ է անհրաժեշտ սկսել ճնշումը, ընդ որում բոլորը միասին պետք է գործեն: Երբեմն դու հարմար պահի ես սպասում դաշտի կենտրոնում: Բայց եթե դու իսկապես ցանկանում ես ճնշել մրցակցին, ապա մեկնարկում ես համարյա թե նրա կիսադաշտում: Սա շատ վտանգավոր է, քանի որ դու կարող ես հանկարծակի հակագրոհի հանդիպել, քանի որ թիկունքում շատ ազատ տարածություն է մնում»:
«Այդպես խաղալու ունակությունն ակումբային բարձրագույն մակարդակում հաջողության բանալին է: Դրա հրաշալի օրինակը «Բարսելոնան» է: Մարդիկ շատ են խոսում այն մասին, որ այս ակումբում փոխանցումների բարձր մակարդակ կա, բայց սա նա աշխարհի լավագույն ակումբն է պրեսինգի հարցում»,-Մալուդայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը: