Իռլանդիայի հավաքականի և մոսկովյան "Սպարտակի” կիսապաշտպան Էյդեն Մակգիդին խոսել է "Եվրո-2012”-ի ընտրական փուլի` Մակեդոնիայի հետ կայանալիք ընտրական հանդիպման մասին, ինչպես նաև նշել, որ ներկա պահին Ռուսաստանի հավաքականը ուժեղագույնն է խմբում:
"Մենք հայտնվել ենք շատ դժվար խմբում, - ասել է Մակգիդին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին, - շատերը կարծում էին, որ Հայաստանի հավաքականը խմբի ետնապահներից մեկն է: Երբ մենք հաղթեցինք Հայաստանի թիմին 1:0 հաշվով, բոլորը կարծում էին, որ դա վատ արդյունք է, քանի որ մենք նվազագույն հաշվով էինք առավելության հասել հակառակորդի նկատմամբ: Իսկ այժմ Հայաստանի հավաքականը շատ միավորներ է վաստակել և մրցաշարային աղյուսակում հավասարվել է մեզ:
Չեմ կասկածում, որ Մակեդոնիայի հետ կայանալիք հանդիպումը ևս շատ բարդ է լինելու: Ռուսները այս պահի դրությամբ համարվում են մեր խմբի ֆավորիտը: Ռուսաստանի թիմն ուժեղագույնն է մեր խմբում, և շատ հավանական է, որ որ հենց նրանք դուրս գան եզրափակիչ մաս, սակայն նրանց ճակատագիրը կախված է լինելու մեզանից և մնացած հակառակորդներից:
|