Mirror-ը տեղեկացնում է, որ Լիվերպուլի ավագ Սթիվեն Ջերարդը, Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին երկու ամիսներին նախատեսված հանդիպումներում, ամենայն հավանականությամբ, չկարողանա օգտակար լինել իր թիմին: Աղբյուրի համաձայն, 31-ամյա ֆուտբոլիստի վերականգման գործընթացն այնքան էլ արագ չի ընթացնում և կան որոշ խնդիրներ, որոնք նկատի չեն առնվել սկզբում: Այդ իսկ պատճառով, նա ստիպված է վերականգնման համար ավելի շատ ժամանակ ծախսել, քան ծրագրված էր նախօրոք:
|