Իտալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Մարչելո Լիպին հույս ունի կրկին մարզչական աշխատանքով զբաղվել, սակայն մտադիր չէ աշխատել A սերիայի ակումբներում աշխատել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Լիպիի հետ իտալացիները հաղթանակ տոնեցին 2006թ-ի Գերմանիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ, սակայն չորս տարի անց ՀԱՀ-ում չկարողացան դուրս գալ խմբից: 2010թ-ի աշխարհի առաջնությունից հետո 62-ամյա մասնագետը հրաժարական տվեց և առայժմ այլ թիմ չի մարզել:
«Ես կվերադառնամ ֆուտբոլ, եթե իրավիճակն այնպես դասավորվի, ինչպես ես եմ ցանկանում: Ես մտադիր եմ ևս 2-3 տարի աշխատել, բայց ոչ թե Իտալիայում, այլ արտասահմանում»:
Այս պահին «Յուվենտուսը»' Լիպիի նախկին թիմը, Լուիջի Դելներիի գլխավորությամբ անհաջող է ելույթ ունենում երկրի առաջնությունում' զբաղեցնելով 7-րդ տեղը, իսկ Եվրոպայի լիգայում չկարողացավ փլեյ-օֆֆ դուրս գալ: Իտալական ԶԼՄ-ներն անընդհատ գրում են,թե Լիպին կվերադառնա նախկին աշխատանքին, սակայն մարզիչը դա բացառում է:
«Ամեն անգամ, երբ մի թիմի գործեր լավ չեն ընթանում, իմ անունը հայտնվում է մամուլում: Բայց ես չեմ վերադառնա Իտալիա»,-ընդգծել է Լիպին:
|