«Լիոն» ակումբի նախագահ Ժան-Միշել Օլան հայտարարել է, որ մտադիր են պահպանել բոլոր առաջատար խաղացողներին:
«Վերջին խոսակցություններին հակառակ մենք պատրաստվում ենք պահել թիմի «կորիզը»: Մասնավորապես, առաջատարներ, Յուգո Լյորիսը, Ժերեմի Տուլալանը եւ Լիսանդրո Լոպես չեն հեռանա: Ինչ վերաբերվում է համալրումներին, ապա նոր խաղացողների գնելու համար հատկացվել է 20-25 միլիոն եվրո»,- Օլանի խոսքերը մեջբերել է FootballPress-ը: