Չորեքշաբթի, 24.04.2024, 16:51
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2010 » Մայիս » 27 » ԼԻՈՆԵԼ ՄԵՍՍԻ. «ԲԱՐՍԵԼՈՆՆ» ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆ Է»
15:10
ԼԻՈՆԵԼ ՄԵՍՍԻ. «ԲԱՐՍԵԼՈՆՆ» ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆ Է»
http://i2.cdn.turner.com/si/2008/writers/gabriele_marcotti/11/06/barcelona/leo-messi-thierry-henry.jpg Իսպանական «Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 2009 թ. արդյունքներով ՖԻՖԱ-ի «Լավագույն ֆուտբոլիստի» կոչման ամեաակնհայտ հավակնորդներից մեկն է: Չեմպիոնների լիգայի պաշտոնական ամսագիրը, որը հրատարակվում է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո, կատալոնյան թիմի առաջիկա հանդիպումների նախօրեին հարցազրույցի է հրավիրել նրան:

- Հարգելի Լիոնել, այժմ ողջ աշխարհում խոսում են Ձեր անզուգական տեխնիկայի և այլ որակների մասին: Որքանո՞վ են «Բարսելոնի» ելույթները կախված Ձեր գործողություններից:
- Ես «Բարսելոնի» ընդամենը մեկ անդամն եմ: Ցանկացած թիմում մեկ խաղացողը չի կարող վճռել նրա ոճն ու կոլեկտիվի ուղղությունը: Նույնը վերաբերում է և իմ սիրելի «Բարսելոնին»:

- Ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, չնայած դեռ նոր էր գլխավորել թիմը, սկսեց կարգապահական պատժամիջոցներ կիրառել: Իսկ նախկին մարզիչը` Ֆրանկ Ռայկարդը, կոլեկտիվի ղեկավարման հարցում այլ հայացքներ ուներ: Դա ճի՞շտ է:
- Դուք գիտեք, որ յուրաքանչյուր մարզիչ իրավիճակի սեփական ընկալումն ունի: Հենց այդ պատճառով ակումբներն անընդհատ փոփոխությունների մեջ են. Գալիս է նոր մարզիչը, և իսկական վերակառուցում է սկսվում: Ռայկարդն ամենևին էլ թքած չուներ թիմում ստեղծված իրավիճակի վրա: Հոլանդացի այդ մասնագետի գլխավորությամբ «Բարսելոնը» շատ բանի է հասել, և ոչ ոք բարոյական իրավունք չունի քննադատել այն ճանապարհը, որը նա ընտրել էր կազմի ղեկավարման համար: Նրա օրոք «Բարսելոնը» լավագույնն էր մայրցամաքում:

- Ո՞րն է ավելի կարևոր Ձեզ համար` հաղթանակն Իսպանիայի առաջնությունո՞ւմ, թե՞ Չեմպիոնների լիգայում:
- Երկուսն էլ: Ես չեմ կարող ընտրել մեկը և ասել, որ այն ավելի առաջնահերթ է մեզ համար, քան մյուսը: «Բարսելոնը» չի կարող աճել մեկ մրցաշարում, իսկ մյուսում` հաշտվել պարտության մտքի հետ: Կարող եմ ասել, որ թիմն իր հնարավորությունների սահմաններում կպայքարի ինչպես առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում:

- «Բարսելոնը» մրցաշրջանում լրացուցիչ այլ նպատակներ ունի՞, բացի այն, որ ցանկանում է հաղթել բոլոր առաջնություններում:
- Հույս ունեմ, որ այդպիսի խթաններ կան: Չնայած մեր ցուցադրած խաղի առիթով բազմաթիվ սպեկուլյացիաներին, մենք հիանալի արդյունքի ենք հասել: Երբ կմոտենանք Չեմպիոնների լիգայի եզրափակչին, իսպանացի լրագրողները կսկսեն խոսել Գվարդիոլայի սաների խաղի որակի մասին:

- Անցած տարի Չեմպիոնների լիգայի հանդիպումները վնասվածքի պատճառով ստիպված էիք բաց թողնել:
- Դուք խոսում եք իմ կարիերայի ամենատխուր պահերից մեկի մասին: Չէի կարողանում հավատալ վնասվածքի լրջությանը, քանի դեռ չէի տեսել լուսանկարները: Ի դեպ, նման բան կարող է տեղի ունենալ ցանկացած ֆուտբոլիստի հետ: Նստած տրիբունայում` հասկանում էի, որ խաղընկերներիս չեն բավարարում կրակն ու ճնշումը, որոնք, եթե խաղադաշտում լինեի, կկարողանայի ապահովել: Այժմ ավելի ուշադիր կլինեմ առողջությանս հարցում:

- Անցած տարվա բոլոր անհաջողություններն արդեն հետևո՞ւմ են մնացել:
- Այո, անկասկած: Շատ բարդություններ եմ տարել խաղադաշտ վերադառնալուց առաջ: Նրանցից չեմ, ովքեր ապրում են անցյալով ու վերհիշում նախկին ծառայությունները: Գոյություն ունի միայն մեկ ցանկություն. հնարավորինս ավելի շատ օգուտ տալ իմ սիրելի «Բարսելոնին»:

- Թիմի վրա ինչպե՞ս անդրադարձավ այնպիսի խաղացողի հեռանալը, ինչպիսին Ռոնալդինյոն է:
- Ես արդեն անուղղակիորեն պատասխանել եմ այդ հարցին: Հասկանո՞ւմ եք, թիմն այնպիսի բարդ մեխանիզմ է, որ, ցանկանանք, թե ոչ, կշարունակի խաղալ: Այլ հարց է`քե՞զ հետ, թե՞ առանց քեզ: Բայց այն, որ աշխարհում անփոխարինելի ոչինչ չկա, անվիճելի ճշմարտություն է: Ռոնալդինյոն շատ բան է տվել թիմին, ոչ ոք չի հերքում այդ փաստը: Ժամանակ առ ժամանակ այն ոճը, այն ֆուտբոլը, որը ցուցադրում է թիմը, փոփոխությունների կարիք է զգում: «Բարսելոնը» կարող է կորցնել մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստների, բայց միշտ էլ հիանալի կազմ կունենա: Ռոնալդինյոյի հեռանալուց հետո էլ մենք շարունակում ենք պայքարել պրիմերայում և Չեմպիոնների լիգայում:

- Իսկ ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը:
- Ընտանիքս ցանկացած իրավիճակում աջակցում է ինձ և թույլ չի տալիս տխրել: Օգնում է ապրել նաև այն պահերին, երբ ցանկություն է առաջանում ամեն ինչ մի կողմ թողնել ու զբաղվել այլ գործով: Իմ հարազատները հոգատար են, ես նույնպես միշտ ձգտում եմ փոխադարձաբար պատասխանել նրանց հոգատարությանը: Միասին ենք հավաքվում, ընթրում, հեռուստացույց դիտում: Մի խոսքով` ապրում ենք այնպես, ինչպես բոլորը: Շատերը կարծում են, թե բոլոր ֆուտբոլիստները ներփակված մարդիկ են, բայց դա այդպես չէ:

- Այժմ Դուք «Բարսելոնի» առաջատարներից մեկն եք: Զգում եք այնպիսի պատասխանատվություն, որն անընդհատ ճնշում է Ձեզ անհաջող հանդիպումների ընթացքում:
- Ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել ողջ պատասխանատվությունը միայն այն դեպքում, եթե տեսնում եմ, որ մարզիչը վստահում է ինձ: Ի պարագայում վիճակը հենց այդպիսին է. Գվարդիոլան վստահում է ինձ, շատ ուշադիր է իմ նկատմամբ, և ես նրան պատասխանում եմ խաղադաշտում 100 տոկոս նվիրվածությամբ: Յուրաքանչյուր խաղում փորձում եմ ներդնել հնարավորություններիս առավելագույնը` հանուն միայն այն բանի, որ «Բարսելոնը» բարձունքում մնա ինչպես պրիմերայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում: Ուղղակի հույս ունեմ, որ միշտ կկարողանամ օգտակար լինել թիմին, երբ նրանից «sos» ազդանշան կստանամ: «Բարսելոնն» իմ կյանքի շատ կարևոր մի մասնիկն է: Երբ առողջության հետ կապված խնդիրներ ունեի, կատալոնցիները հոգատար էին իմ նկատմամբ, և հաճախ տպավորություն էր ստեղծվում, թե ծնվել ու մեծացել եմ հենց Բարսելոնում: Ի միջի այլոց, շատ լավ կլիներ, եթե Կատալոնիայում ծնված լինեի: Հենց Իսպանիայի այդ պրովինցիայի ներկայացուցիչներն ինձ գտան, առանձնացրեցին արգենտինացի մյուս երեխաներից, օգնեցին զարգանալ ֆիզիկապես ու մարզական առումով: Եվ ես հիմա Կատալոնիայում ինձ լավ եմ զգում: Նաև զգում եմ, որ կցանկանայի հենց այստեղ անցկացնել կյանքիս մնացած բոլոր օրերը:

- Իսկ Դուք դեռ շատ երիտասարդ եք` այդպիսի լուրջ բաների մասին մտածելու համար: Իրականում ինչի՞ եք ձգտում հասնել:
- «Բարսելոնի» հետ, հուսով եմ, կնվաճեմ հնարավոր բոլոր մրցանակները: Կուզեի ֆուտբոլային բարձունքներ գրավել նաև հարազատ Արգենտինայի հավաքականի կազմում: Ես հաղթել եմ աշխարհի 2005 թ. պատանեկան առաջնությունում, իսկ հիմա նպատակս մեծահասակների մակարդակով աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալն է: Ավելացնեմ, որ պատրաստ եմ թագը գլխիս դնել ցանկացած պահի` կարիերայիս սկզբում, միջնամասում կամ վերջում:

- Մի անգամ «Էսպանյոլին» ձեռքով գոլ խփեցիք, և դա չափազանց նման էր Անգլիայի հավաքականի դարպասը աշխարհահռչակ Մարադոնայի խփած գոլին:
- Դիեգոն ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողն է: Նա հերոս է խաղադաշտում ու կյանքում: Իդեալականացնում եմ նրան ոչ այն բանի համար, որ փորձում եմ դուր գալ: Կարող եք հարցնել ընկերներիս և իմանալ` արդյոք ճշմարտությո՞ւնն եմ ասում: Իմ սենյակի պատերին փակցված են Մարադոնայի լուսանկարներն ու պաստառները: Նա իմ իդեալն է, յուրահատուկ ու անկրկնելի մի ֆուտբոլիստ: Ոչ ոք իրեն Մարադոնայի հետ նույն հարթության վրա չի դնի: Մի բանում Դուք ճիշտ եք. ես նման եմ մեծ Դիեգոյին, որովհետև կրկնել եմ նրա գոլը, չնայած երբ հարվածում էի գնդակին, Մարադոնայի մասին չէի մտածում: Ավելի ուշ հասկացա, որ մեր գոլերը նման են: Երբ «Բարսելոնի» ակումբային հեռուստաալիքը ցուցադրում էր իմ գոլը, հարազատներս սկսեցին ծիծաղել` նկատելով նմանությունը: Խոստովանում եմ` չդիմացա ու համակարգչով այն համեմատեցի Մարադոնայի խփած գոլի հետ: Նույնն էր` առանց որևէ տարբերության:

Դիտել են: 812 | Հեղինակը: Villa | Ռեյտինգ: 5.0/3
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզենայիք տեսնել Բարսելոնայի կազմում ?

Всего ответов: 49

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2024