| 
 Լոզանի սպորտային  դատարանը չեղյալ է համարել  Հակադոպինգային հանձնաժողովի որոշումը Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշի վեցամսյա որակազրկումը: 
 Նա մեղադրվում է ՀԱՀ-ի աշխարհի առաջնության ժամանակ ֆուտբոլիստների դոպինգի վերահսկման պրոցեսին խոչընդոտելու մեջ:  Կեյրուշը նաև պատժվել էր Հակադոպինգային հանձնաժողովի ներկայացուցչին վիրավորելու համար: Դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, եկել է այն համոզման, որ պորտուգալացի մասնագետի գործողությունները ոչ մեկի աշխատանքը չեն խոչընդոտել: |