Մադրիդի <<Ռեալի>> և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը հավաքականում հերթական ռեկորդը սահմանեց: Երեկվա պորտուգալացիներ դեմ հանդիպմանը աշխարհի լավագույն դարպասապահը 51-րդ անգամ դուրս եկավ խաղադաշտ ավագի թևկապով: Հիշեցնենք երեկ Իսպանիան հաղթեց Պորտուգալիային 1-0 նվազագույն հաշվով: Այս ցուցանիշով նա Իսպանիայի հավաքականում շրջանցեց Անդոնի Սուբիսարետիին, ով 50 անգամ էր հավաքականում կրել ավագի թևկապը: Եվս մեկ ցուցանիշ կա, որը իր կարիերայի ընթացքում հավանաբար կկարողանա գերազանցել Իկեր Կասիլյասը: Նա հավաքականում անցկացրել է 108 հանդիպում: Այս ցուցանիշով նա հետ է մնում նույն Սուբիսարետիից, ով անցկացրել է 126 հանդիպում: Հաշվի առնելով, որ Կասիլյասը դեռևս ընդամենը 29 տարեկան է և խաղում է շատ լավ, դա նշանակում է, որ <<Ռեալի>> դարպասապահը կկարողանա գերազանցել նաև այս ցուցանիշը: