"Եվրո-2012”-ի ընտրական փուլի Չեխիայի հետ կայանալիք հանդիպման նախաշեմին Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է թիմի իր խաղընկեր Չավի Էռնանդեսի մասին: Կասիլյասը կարծում է, որ Չավին առանցքային դեր է խաղում "Բարսելոնայում” և լավագույնն է ազգային ֆուտբոլի պատմության մեջ: "Ես միշտ ասել եմ, որ "Բարսելոնային” հաղթելու համար առաջնահերթ անհրաժեշտ է կապտանռնագույնների կազմում չեզոքացնել Չավիին", - Կասիլյասի խոսքերն է մեջբերում 90football.do.am-ը:
|