Իսպանիայի հավաքականի պաշտպան Կառլես Պույոլը որոշել է ավարտել իր կարիերան ազգային հավաքականի կազմում: Այդ մասին հայտնել է իսպանական Marca-ն:Անցյալ տարի ֆուտբոլիստը տեղեկացրել էր,որ ամենայն հավանականությամբ կհեռանա ազգային հավաքականից 2010-ի Մունդիալից հետո:Երեկ երեկոյան Պույոլը զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի և Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդեռացիայի Սպորտային տնորեն Ֆեռնանդո Հիերոի հետ և այնուհետեվ տեղեկացրել, որ չի փոխել իր որոշումը: Կառլես Պույոլը իր կարիերան Իսպանիայի ազգային հավաքականի կազմում սկսել էր 2000 թվականին և առաջին խաղը խաղացել էր Հոլանդիայի ազգային ընտրանու հետ: 10 տարի անց Պույոլը մասնակցեց ԱԱ-ի եզրափակչին Հոլանդիայի հավաքականի դեմ,որը եղավ ֆուտբոլիստի վերջին խաղը հավաքականի կազմում: