Վիլիառեալի պաշտպան Խուան Կապդեվիլան ֆուտբոլային իր կարիերան կշարունակի Լիսաբոնի Բենֆիկայում, որի հետ նա կնքել է երկու տարվա պայմանագիր, տեղեկացնում է AP-ը: Տրանսֆերային արժեքի վերաբերյալ ոչինչ չի նշվում, սակայն հայտնի է, որ պայմանագրի ժամկետի ավարտից առաջ, այլ ակումբ տեղափոխվելու դեպքում, իբրև փոխհատուցում սահմանված է 20 միլիոն եվրո գումար: Հիշեցնենք, որ Կապդեվիլան, Իսպանիայի հավաքականի հետ հռչակվել է Եվրոպայի (2008) և Աշխարհի չեմպիոն (2010):
|