
Միլանի Ինտերի կիսապաշտպան Էստեբան Կամբիասոն հայտարարել է, որ իր կարծիքով Լեոնարդոն պետք է շարունակի մարզել «ներաձյուրին»: «Ցանկանում եմ հիշեցնել բոլորին, որ եվրոգավաթներում Ինտերը միակ իտալական ակումբն է, բացի այդ շարունակում ենք հավակնել միանգամից երեք տիտղոսների: Ակումբի բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները ցանկանում են աշխատել Լեոնարդոյի հետ: Պարզապես պետք է շտկել իրավիճակը, ինչին էլ մենք ձգտելու ենք»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Sky Sport-ը:
|