|
Գլխավոր » 2010 » Հունիս » 25 » Կակա. « Տատիկս քննադատել է մրցավարին»
16:47 Կակա. « Տատիկս քննադատել է մրցավարին» |
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կական պատմել է, որ նույնիսկ իր տատիկն է դժգոհ մնացել Կոտ դ`Իվուարի հավաքականի հետ խաղում մրցավարի վորոշումից, որը Կակային կարմիր քարտ է ցույց տվել:«Չեմ կարող կրկնել այն, ինչ տատիկս ասաց:Նա գոհ էր իմ խաղից, բայց շատ էր զայրացել, որ ինձ հեռացրել էին խաղադաշտից:Նույնիսկ այն հարգանքի պարագայում, որը տատիկս տածում է ֆուտբոլի նկատմամբ, նա իրեն չկարողացավ զսպել և մրցավարի հասցեին երկարաշունչ ճառ չասել», - ընդգծել է բրազիլացի ֆուտբոլիստը:Կական նաև հայտարարել է, որ դաժան մրցավարությունն իրեն ստիպել է վերանայել վերաբերմունքը խաղային դրվագների նկատմամբ. «Ես տհաճ իրավիճակում հայտնվեցի:Այս պահից սկսած սահմանափակումներ կլինեն, անչափ զգույշ եմ լինելու, քանի որ մենք տեսանք, թե որքան դաժան կարող են լինել մրցավարները:Աշխարհի առաջնության պես մրցաշարում ցանկալի է խուսափել նման իրավիճակներից:
|
Դիտել են: 821 |
Հեղինակը: CR9
| Ռեյտինգ: 5.0/4 |
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք [ Գրանցվել | Մուտք ]
|
|
|