| 
 
 Իսպանական Պրիմերայի 26-րդ 
տուրում տեղի ունեցած երեք հանդիպումից առաձնացնեք Սևիլիայում կայացած 
մրցավեճը, որում հանդիպեցին տեղի համանուն թիմն ու Լա-Կորունիայի 
«Դեպորտիվոն»: Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին
 մեկական գոլով: Անդալուսիացիների պաշտպան Ֆասիոյի գնդակին հյուրերը 
պատասխանեցին Ադրիանի գոլով: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց: Ընդմիջումից 
հետո երկու ակումբներն էլ արդյունքի հասնելու բազմաթիվ հնարավորություններ 
ունեին, սակայն լուսատախտակի վրա հաշիվը մնաց անփոփոխ` 1:1:
 Առաջնության առաջատարներ «Ռեալն» 
ու «Բարսելոնան» իրենց խաղերը կանցկացնեն մարտի 14-ին:
 
 
 
 
 |