Caught Offside-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Սամիր Նասրին կարող է համալրել Միլանի "Ինտերի" կազմը:
"Ներաձուրիները" պատրաստ են 23-ամյա կիսապաշտպանի համար վճարել 35 մլն. եվրո:
Սակայն լիովին հնարավոր է, որ գործարքը կարող է կասեցվել "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կողմից, առավել եւս, եթե Սեսկ Ֆաբրեգասը տեղափոխվի "Բարսելոնա":
|