Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում կայացած Ինտեր-Կիևո հանդիպումով մեկնարկեց Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրը: Միլանի Ինտերը, նախորդ տուրում, առաջատար Միլանից կրած ջախջախիչ պարտությունից հետո (3-0), այսօր, կարողացավ 2-0 հաշվով առավելության հասնել Կիևոյի նկատմամբ և պահպանել հուսներ՝ երկրի չեմպիոնության համար պայքարում: Հանդիպման 66-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Կամբիասոն, իսկ Մայկոնը, 84-րդ րոպեին կրկնապատկեց առավելությունը: Այս հաղթանակից հետո, Ինտերը դուրս եկավ երկրորդ հորիզոնական՝ -2 միավոր պակաս ունենալով առաջատար Միլանից և +1՝ երրորդ տեղում ընթացող Նապոլիից: Վերջինս, ինչպես նաև Միլանը, այս տուրի իրենց հանդիպումներն անցկացնելու են վաղը՝ համապատասխանաբար մրցելով Բոլոնիայի և Ֆիորենտինայի հետ: Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրի խաղացանկ Շաբաթ, 09/04 Ինտեր-Կիևո 2-0 Ուդինեզե - Ռոմա Կիրակի 10/04 Յուվենթուս - Ջենոա Բարի - Կատանիա Բոլոնիա - Նապոլի Կալիարի - Բրեշիա Լացիո - Պարմա Պալերմո - Չեզենա Սամպդորիա - Լեչե Ֆիորենտինա - Միլան
|