Հաջորդ ամռանը «Ինտերը» կփորձի պայմանագիր ստորագրել «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի հետ: Ըստ Corriere dello Sport-ի տեղեկատվության, «Ինտերը» նրա թեկնածությանն է դիմել միջին գծի ֆուտբոլիստների մոտ առկա վնասվածքների պատճառով:
Կիսապաշտպանությունն ուժեղացնելու մեկ այլ տարբերակ է Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը: