Գլխավոր » 2010»Օգոստոս»1 » ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԽՈԱԿԻՆ ԲՈԳՈՍՅԱՆՈՎ
14:03
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԽՈԱԿԻՆ ԲՈԳՈՍՅԱՆՈՎ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր պաշտոնական կայքում պատասխանում է երկրպագուների ամենատարբեր հարցերին՝ անձնական կյանքից մինչև պրոֆեսիոնալ գործունեությունը: Ինչպես հայտնի է օգոստոսի 11-ին հանդիպումներ են անցկացնելու ինչպես Հայաստանի ազգային, այնպես էլ երիտասարդական հավաքականները: «Երևի կմասնակցեմ երիտասարդական հավաքականի խաղին, բայց դեռ ոչինչ որոշված չէ,- նշել է Հենրիխը: – Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ինձանով հետաքրքրվում է «Վալենսիան», ապա առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- ընթերցողների հարցերին պատասխանելով` ասել է Մխիթարյանը: