"Եվրո-2012”-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, որը կայանալու է մարտի 26-ին Երևանում, սպասարկելու է Շոտլանդիայից ժամանած մրցավարական բրիգադը:$CUT Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հադիպման գլխավոր մրցավարն է լինելու Կրեյգ Թոմփսոնը:
Վերջինս վարել է «Եվրո-2008»-ի Ֆինլանդիա-Հայաստան (1:0) ընտրական հանդիպումը: Թոմփսոնը ներկայումս դասվում է Եվրոպայի լավագույն մրցավարիների շարքին։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում նա վարել է խմբային մրցաշարի 3 հանդիպումներ։
|