«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը պնդում է, որ «Ալմերիա»-«Բարսելոնա»
հանդիպման մրցավարը` Կառլոս Գոմեսը, նշել է ճշմարտությանն անհամապատասխան
փաստեր իր հաշվետվության մեջ:
Կառլոս Կլոս Գոմեսը վերոնշյալ խաղի մասին գրել է իր հաշվետվության մեջ, որ
Գվարդիոլային խաղի 27-րդ րոպեին հեռացրել է տեխնիկական գոտին լքելու,
մրցավարի օգնականին շատ մոտ գտնվելու, գոռալու և ձեռքերով թափահարելու
համար: Այս ամենից զատ մրցավարը նաև պնդում է, որ Պեպը հայտարարել է, թե
մրցավարի բոլոր որոշումները սխալ են և վերջինս ոչինչ չի հասկանում
ֆուտբոլից:
«Ես տեսել եմ հանդիպման կրկնողությունը և այնքան էլ հպարտ չեմ իմ պահվածքի
համար: Տեսնելով դա ես կարող եմ հասկանալ, թե ինչի համար ինձ հեռացրեցին և
ես այլևս չեմ ուզում ինձ այդպիսին տեսնել».-ասել է Գվարդիոլան:
«Բայց երբ մեկը ստում է, դու պարտավոր ես առարկել: Մրցավարները ստել են
իրենց հաշվետվության մեջ` վերագրելով ինձ այն բառերը, որոնք չեմ ասել».-
ավարտեց կատալոնյան ակումբի գլխավոր մարզիչը:
|