Լոնդոնի «Վես Հեմի» գլխավոր մարզիչ Աբրահամ Գրանտը համոզված է, որ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Քոուլը իրեն դեռ կդրսևորի մերսիսայդցիների ակումբում: «Կարմիրները» վաղը Անգլիայի առաջնության շրջանակում մրցեն 29-ամյա կիսապաշտպանի առաջին ակումբի հետ:
«Ջոն հրաշալի ֆուտբոլիստ է: Երբեմն այնպես է ստացվում, որ վնասվածքից հետո խաղացողը չի կարողանում նախկին մարզավիճակին վերադառնա: Բայց ես կարծում եմ, որ Քոուլը կհաղթահարի ճգնաժամը: Ես ափսոսում եմ, որ մենք չկարողացանք ձեռք բերել այդ խաղացողին: Բոլորը գիտեն մեր ֆինանսական դրությունը, այդպիսի աշխատավարձը մեզ համար չափազանց բարձր էր»,-ասել է Գրանտը: