Bild-ը տեղեկացնում է, որ Գերմանիայում շարունակվում է քննարկվել Լևերկուզենի Բայերի ֆուտբոլիստ Միքայել Բալլակի՝ ազգային ընտրանում հանդես գալու նպատակահարմարությունը: Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը միանշանակ չի ասել, թե հրաժարվում է ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն մասնագետները և մամուլի ներկայացուցիչները գտնում են, որ նա արդեն դե ֆակտո արել է դա: «Ինձ անհրաժեշտ է ժամանակ և խաղային ռիթմ, որպեսզի այդ հարցի վերաբերյալ ընդունեմ համապատասխան որոշում»,- այդպես է մեկնաբանել հավաքականում իր լինել չլինելու հարցը Բալլակը:
|