Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը խոսել է "Եվրո-2012”-ի ընտրական փուլի` Հայաստանի հետ կայանալիք հանդիպման մասին: "Բոլոր երկրպագուները, ֆուտբոլիստները և մարզիչները հավատում են հաղթանակի և դրա համար ունեն բոլոր հիմքերը: Մեր թիմի ֆուտբոլիստները բավական խաղակցված են, այնպես որ, կարծում եմ, մեզ կհաջողվի անհրաժեշտ արդյունքի հասնել: Իհարկե, հեշտ չի լինի, քանի որ այս ընտրական փուլում Հայաստանը ցուցադրում է բովանդակալից և որակյալ խաղ և լավ արդյունքի է հասնում: Թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում: Նրանք լավ տպավորություն են գործում: Բայց մենք ամեն դեպքում առավելություն ունենք, այդ իսկ պատճառով պետք է պարզապես ճիշտ նախապատրաստվել այդ հանդիպմանը: Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, իբրև Հայաստանը կհանձնի այս խաղը Ռուսաստանին, պետք է ասեմ, որ դա պարզապես ծիծաղելի է:
-Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը պետք է պարտադիր հաղթի՞ շաբաթ օրը, թե մրցաշարային տեսանկյունից անհաջողությունից հետո հնարավոր կլինի շտկել այդ բացթողումը հաջորդ երեք հանդիպումներում, որոնք կայանալու են սեփական հարկի տակ:
"Հաշվի առնելով մրցաշարային պայքարի ռազմավարությունը` իհարկե, լավ կլինի հաղթել բոլոր խաղերը անմիջապես Եվրոպայի առաջնությունում հայտվելու համար: Ներկա պահի դրությամբ մեր ազգային հավաքականը առաջատարն է խմբում և բավական կայուն վիճակում է: Այնպես որ ամեն ինչ պետք է լավ լինի”, - Գազաևի խոսքերն է մեջբերում «Спорт день за днем»-ը:
|