Գլխավոր » 2010»Հունիս»8 » Ֆրենկ Լեմպարդ.Կարիերայիս վերջալույսին դեմ չէի լինի խաղալ ԱՄՆ-ում
19:53
Ֆրենկ Լեմպարդ.Կարիերայիս վերջալույսին դեմ չէի լինի խաղալ ԱՄՆ-ում
Անգլիայի հավաքականի և Չելսիի 31-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է,որ իր կարիերայի վերջում կարող է խաղալ հյուսիսամերիկյան լիգայում:Նա միաժամանակ ընդգծել է,որ չի ուզում մնալ ֆուտբոլում խաղակոշիկները մեխից կախելուց հետո:Ես ուզում եմ խաղալ ԱՄՆ-ում,երբ 35-36 տարեկան դառնամ:Ինչ վերաբերում է կարիերան ավարտելուն... Երբ դա անեմ,չեմ ցանկանա մնալ ֆուտբոլում ոչ որպես մարզիչ, ոչ մենեջեր, ոչ գործակալ կամ մեկ ուրիշ բան: