"Չեզենայի" կիսապաշտպան Լուիս Անտոնիո Խիմենեսի դեմքին միտումնավոր հարվածելու համար 3 խաղով որակազրկվել է Հռոմի "Լացիոյի" բրազիլացի կիսապաշտպան Ֆրանսելինյո Մատուզալեմը: Միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի "Ա" Սերիայի շրջանակներում` շաբաթ օրը կայացած "Լացիո"-"Չեզենա" հանդիպման երկրորդ խաղակեսում: Հետաքրքիր է, որ այդ դրվագի համար բրազիլացի ֆուտբոլիստը նույնիսկ չի զգուշացվել հանդիպման գլխավոր մրցավարի կողմից:
Այսպիսով, Ֆրանսելինյո Մատուզալեմը "Լացիոյի" կազմում չի մասնակցի "Նապոլիի", "Պարմայի" եւ "Կատանիայի" հետ սպասվող հանդիպումներին:
|