Խմբային փուլի առաջին տուրի ամենաարդյունավետ թիմը` Գերմանիայի հավաքականը այսօր` հունիսի 18-ին, 16:30-ին կանցկացնի երկրորդ հանդիպումը: Ավստրալացիների նկատմամբ 4:0 հաշվով տարած չափազանց վստահ հաղթանակից հետո D խմբի առաջատարը կմրցի Սերբիայի հավաքականի հետ: Բարձր թիմային արագությունը, հուսալի պաշտպանությունը, հեղինակություն վայելող մարզիչը եւ վառ մեկնարկը գերմանացիներին տալիս են հսկայական առավելություն: Գումարած այդ ամենին, Միրոսլավ Կլոզեի ձգտումը եւս մեկ գնդակ խփել եւ աշխարհի առաջնություններում գոլերի քանակով հասնել Պելեին: Ֆուտբոլի արքան 12 գնդակ է խփել եզրափակիչ մրցաշարերում: Կլոզեն` առայժմ 11: Սերբերն առաջին հանդիպումը նվազագույն հաշվով տանուլ տվեցին Գանայի հավաքականին եւ երկրորդ վրիպման դեպքում հրաժեշտ կտան փլեյ-օֆֆին: Դրա հավանականությունը շատ մեծ է, քանի որ գերմանացիների շանսերը կասկածի տեղիք չեն տալիս: Բուքմեյքերների կանխատեսումը. Գերմանիայի հաղթանակ՝ 1.60, ոչ-ոքի՝ 3.60, Սերբիայի հաղթանակ՝ 5.70:
|