
Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման հենց վերջին օրը "Լիվերպուլից" "Չելսի" տեղափոխվելուց ի վեր իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսն արդեն 7 խաղի ընթացքում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասները: - Ես չեմ տխրում նրանից, որ "Չելսիի" կազմում ես դեռեւս չեմ խփել իմ առաջին գնդակը: Դա խնդիր է ոչ թե իմ, այլ թերթերի համար: Ես վստահ եմ, որ շուտով կլինեն խփված գնդակներ: Ամենակարեւորը ոչ թե իմ գոլերն են, այլ "Չելսիի" հաղթանակները, - Տորրեսի խոսքերն է մեջբերել "Չելսիի" պաշտոնական կայքը:
|