Շաբաթ, 20.04.2024, 03:34
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » Ֆերգյուսոնը չնայած դառնում է 70 տարեկան, սակայն հեռանալու մասին չի էլ մտածում
19:12
Ֆերգյուսոնը չնայած դառնում է 70 տարեկան, սակայն հեռանալու մասին չի էլ մտածում

Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով իր թիմի հետ ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, հարցազրույց է տվել բրիտանական Daily Mail-ին, որի առավել հետաքրքրական մասերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Կորուստների և նոր ձեռքբերումների մասին

«Կորցրեցինք փորձառու շատ ֆուտբոլիստների՝ Բրաունին, Օ'Շիին, Վան Դեր Սարին, Սքոուլզին և Նևիլին, որոնք շատ բան են արել ակումբի համար: Փոխարենը ետ վերադարձրեցինք Ուելբեկին և Կլևերլիին, ինչպես նաև ձեռք բերեցինք Յանգին, Դե Խեային և Ջոնսին: Կարևոր է, որ կան Վիդիչը, Էվրան և Ֆերդինանդը, որոնք նշանակալի դեր ունեն թիմում»

Չեմպիոնական 19-րդ տիտղոսի մասին

«Երբեք չեմ մտածել դրա նշանակության մասին, սակայն տպավորիչ էր: Մեծ բազմություն էր սպասում, որպեսզի տոնի մեզ հետ: Եթե չեմ սխալվում, 25 հազար մարդ էր դուրս եկել փողոց»

Յունայթեդում անցկացրած 25 տարիների մասին

«Երբ լրացավ տաս տարին, կարծում էի, թե դա մեծ ձեռքբերում է: Սակայն տարիներն անցնում էին, իսկ պահանջներն ավելի էին մեծանում: Տարվա վերջում կդառնամ 70 տարեկան, սակայն մտքում չունեմ մի ժամանակահատված, թե երբ կհեռանամ: Նույնիսկ չեմ մտածում դրա մասին»

Մանչեսթեր Սիթիի՝ Անգլիայի գավաթը նվաճելու մասին

«Շատ կարևոր էր Սիթիի համար: Գավաթի նվաճումը մեծ դեր է ունի, քանի որ մարզչի վրայից հեռացնում է ճնշումը և հույսով է լցնում  ֆուտբոլիստներին»

Լիվերպուլի մասին

«Չգիտեմ, թե կկարողանա արդյոք տիտղոսի արժանանալ, սակայն բավական առաջընթաց է արձանագրել: Կարծում եմ, որ դժվար կլինի ակումբի համար հաղթել առաջնությունում»

Չելսիի և Անդրե Վիլաշ-Բոաշի մասին

«Ինձ համար անակնկալ էր, քանի որ Բոաշը շատ երիտասարդ է: Դա կօգնի Չելսիին, որն ունի ամենափորձառու կազմը մեր առաջնությունում»

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին

«Եթե հիմա էլ խաղայինք, ոչ մի փոփոխություն չէի կատարի: Չկա որևէ իմաստ: Արեցինք այն, ինչ անհրաժեշտ էր»

Ուեսլի Սնեյդերի մասին

«Ոչինչ չի երևում հորիզոնում: Չեմ կարող ասել ինչ-որ բան Սնեյդերի մասին, քանի որ ահավոր դժվար է նրան ձեռքբերելը»


Բաժին: Նորություններ | Դիտել են: 1269 | Հեղինակը: MARD | Ռեյտինգ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզեյիք տեսնել Ռեալ Մադրիդի կազմում?
Всего ответов: 62

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2024