Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Ֆեռնանդո Գագոն կմնա իսպանական ակումբում, այս մասին հայտնում է իսպանական Marca-ն: Մադրիդցիների նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ վստահում է արգենտինացուն: Հիշեցնենք, որ 24-ամյա Ֆեռնանդո Գագոյով հետաքրքրված են իտալական Միլանը և անգլիական Մանչեստեր Սիթին: