Գլխավոր » 2010»Հունիս»24 » Ֆաբիո Կանավարո. <<Ես պատրաստ էի Նապոլիում անվճար խաղալ>>
17:20
Ֆաբիո Կանավարո. <<Ես պատրաստ էի Նապոլիում անվճար խաղալ>>
Իտալիայի հավաքականի ավագ Ֆաբիո Կանավարոն, հերթական անգամ իր հիասթափությունն է հայտնել, այն փաստի կապակցությամբ, որ ինքը չի կարող կարիերան ավարտել հարազատ Նապոլի ակումբում:Ծնունդով նեապոլցի Կանավարոն դարձել է Ալ Ահլի ակումբի խաղացող այն բանից հետո, երբ ավարտվել էր Թուրինի Յուվենտուսի հետ պայմանագրի ժամկետը:Ես պատրաստ էի անվճար խաղալու Նապոլիում- հայտարարել է աշխարհի 2006թ. չեմպիոնը:Ես միշտ երազում էի այդ ակումբում կարիերաս ավարտելու մասին:Ամեն կերպ ակնարկում և խոսում էի այդ մասին, բայց Նապոլին պարզապես չուզեց Կանավարո խաղացող: