Միլանի Ինտերի արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն բանավոր համաձայնության է եկել իր ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում:Միլիտոն պայմանագիր կստորագրի մինչև 2014 թվականը և ամեն տարվա համար կստանա 5 միլիոն եվրո աշխատավարձ: Ինչպես հայտնում է ֆուտբոլիստի մենեջերը, պայմանագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ կային խոսակցություններ, թե Միլիտոն կտեղափոխվի Մադրիդի Ռեալ, դրանով հետևելով Ինտերի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին: