Գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում իսպանական "Բարսելոնան" համաձայնության է եկել թիմի բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշի հետ: Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: 27-ամյա ֆուտբոլիստն այժմ "Բարսելոնային" է պատկանում մինչեւ 2015թ.:
Հիշեցնենք, որ Դանիել Ալվեշը "Բարսելոնա" էր տեղափոխվել 2008թ.-ին, իսպանական "Սեւիլիայից": Իսպանական Պրիմերայի ընթացիկ առաջնությունում Ալվեշը "Բարսելոնայի" կազմում անց է կացրել 26 խաղ եւ դարձել 2 գոլի հեղինակ:
|