«Բարսելոնայի»
պաշտպան Դանիել Ալվեշը կարծում է, որ Իսպանիայի առաջնությունում Մադրիդի
«Ռեալի» լիդերության մասին բոլոր խոսակցություններն անհիմն են: Ֆուտբոլիստը
հիշեցնում է այն մասին, որ դեռևս չի կայացել մրցաշրջանի ամենագլխավոր
խաղերից մեկը՝ իր թիմի և սերուցքայինների հանդիպումը «Սանտիագո Բեռնաբեու»
մարզադաշտում: «Մենք դեռևս չենք խաղացել «Սանտիագո Բեռնաբեու»
մարզադաշտում, բայց այնպիսի տպավորություն է, որ նրանք արդեն հաղթել են այդ
խաղը: Բոլոր այս խոսակցությունները կատաղեցնում են ինձ: Մեզ վրա փորձում
ենք հոգեբանորեն ազդել, սակայն չգիտեն, որր մեզ ավելի շատ է մոտիվացնում
այն փաստը, որ մրցաշարային աղյուսակում մենք երկրորդ տեղում ենք: «Ռեալում»
պարզապես նախանձում են մեզ,- հայտարարել է Բրազիլիայի հավաքականի
ֆուտբոլիստը: |