Ուրբաթ, 19.04.2024, 16:04
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2010 » Մայիս » 23 » Չեմպիոնների Լիգա. Ուսուցչի ու աշակերտի պատմությունը
10:07
Չեմպիոնների Լիգա. Ուսուցչի ու աշակերտի պատմությունը
Չեմպիոնների Լիգայի 2009/10 թթ. մրցաշրջանի եզրափակիչը նման չէր ոչ մի այլ եզրափակիչի: Այն յուրահատուկ էր...ինչպես հաղթող թիմի գլխավոր մարզիչը: Միլանի «Ինտերը» 45 տարի անց երրորդ անգամ հաղթեց եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը: Սա լիովին մարզչական հաղթանակ էր: Ոչ, չի կարելի ասել, որ «Ինտերը» նման է անհասանելի ժայռի, ոչ, չի կարելի ասել, որ «Ինտերին» հաղթել հնարավոր չէր, բայց չի կարելի ասել նաև, որ «Ինտերն» արժանի չէր չեմպիոնի տիտղոսին:

«Բավարիան» խաղաց այնպես, ինչպես կարող էր: Ավելին անելու այս թիմն ունակ չէ: Լուի վան Գալը ստացավ այս թիմից առավելագույնը: Կարելի է այժմ երկար խոսել Ռիբերիի որակազրկման անարդարության, նրա բացակայության մասին:

Հետևեք, թե ինչպես էր ամրապնդում իր չեմպիոնական ամբիցիաները Ժոզե Մոուրինյոյի թիմը: Նա լավագույնն է, և ոչ ոք չի կարող ապացուցել հակառակը: Հնարավոր է` այս բառերն ավելի շատ էմոցիանոլ են...միանգամից խաղից հետո: Բայց նա արեց դա: Նա հավասարվեց Էրնստ Հապելին ու Օտմար Հիտցֆելդին. հավասարվեց ընտրյալներին: Դա անելու համար նրան հարկավոր չէր հաղթել հենց այս եզրափակիչը: Նա արդեն վաղուց ամեն ինչ բոլորին ապացուցել է, սակայն սա ևս մեկ ծանրակշիռ քայլ է:

«Բավարիան» ուներ պահեր, և չասենք, որ վան Գալի թիմը չէր կարող բեկել հանդիպման ընթացքը: Իհարկե, մյունխենցիների երկրպագուներն առաջին հերթին կխոսեն այն դրվագի մասին, երբ հանդիպման մրցավար Հովարդ Ուեբը չնշանակեց բացահայտ 11-մետրանոց հարված: Մայկոնը ձեռքով խաղաց, և դա ակնհայտ էր: Բայց դա չի կարող փչացնել այս խաղից ստացած այն էմոցիաները, որոնք ստացան Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում ներկա գտնվող երկրպագուները, միլինավոր, հնարավոր է, միլիարդավոր մարդիկ իրենց հեռուստացույցների առջև:

Սա ուսուցչի ու աշակերտի պատմություն է: Զգացմունքային, արժանի ավարտով: Այն, ինչ արեց Ժոզե Մոուրինյոն մրցավարի ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին, մոտենալով իր դասատուին (վան Գալ) ու շնորհակալություն հայտնելով այս դիմակայության համար, ոչ ոք չէր անի: Բայց նա յուրահատուկ է: Նա տոնում էր իր հաղթանակը, ինչպես Նապոլեոնն իր հերթական հաղթանակով ավարտված մարտից հետո...

Այս եզրափակիչը տարբերվում էր բոլորից...Դժվար է վերհիշել ևս մեկ եզրափակիչ, երբ հաղթանակած թիմն այսպես զուսպ էր տոնում իր հաջողությունը:

Դիեգո Միլիտոն, անկասկած, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Դե հիմա պատկերացրեք, թե ինչպիսի թիմ է տանելու աշխարհի առաջնությանը Դիեգո Մարադոնան: Բայց դա արդեն լրիվ այլ պատմություն է:

Իսկ այս մեկն ուներ գեղեցիկ ավարտ: «Յուրահատուկը» հասավ իր հերթական նպատակին: Նա այսպիսին է: Դնում է իր առջև նպատակներ և հասնում է դրանց: Հնարավոր է` մենք վերջին անգամ էինք նրա տեսնում «Ինտերի» ղեկին: Եկեք նրանք չքննադատենք «Բարսելոնայի» հետ հակամարտության պատասխան մրցավեճի համար, այլ պարզապես հիշենք, որ նա «յուրահատուկ» է...

Մադրիդ, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ
Մրցավար` Հովարդ Ուեբ

«ԲԱՎԱՐԻԱ» (Գերմանիա) - «ԻՆՏԵՐ» (Իտալիա)
Գոլերը`0:1 - Միլիտո (35), 0:2 - Միլիտո (70)

«Բավարիա»` Բուտ, Լամ, վան Բյույտեն, Դեմիչելիս, Բադշտուբեր, վան Բոմել, Շվայնշտայգեր, Ալթինթոփ (Կլոզե, 63), Ռոբեն, Մյուլեր, Օլիչ (Գոմես, 74):

Գլխավոր մարզիչ` Լուի վան Գալ

«Ինտեր»` Ժուլիո Սեզար, Ձանետի, Լուսիո, Սամուել, Մայկոն, Կիվու (Ստանկովիչ, 68), Կամբյասո, Սնեյդեր, Պանդև (Մունտարի, 79), Էտո'Օ, Միլիտո (Մատերացի, 90+1):

Գլխավոր մարզիչ` Ժոզե Մուորինյո

Զգուշացումներ` Դեմիչելիս (25), Կիվու (30), վան Բոմել (78):

Դիտել են: 733 | Հեղինակը: CR9 | Ռեյտինգ: 5.0/2
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզենայիք տեսնել Բարսելոնայի կազմում ?

Всего ответов: 49

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2024