Իսպանական «Բարսելոնայի»
հարձակվող Լիոնել Մեսսին համարում է, որ Մադրիդի «Ռեալի» հետ տեղի ունեցածը
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի ֆրանսիական «Լիոնի» հետ
դիմակայությունում պետք է լավ դաս լինի «կապտանռնագույնների» համար,
տեղեկացնում է իսպանական AS պարբերականը:
«Ռեալի» հետ տեղի ունեցածը պետք է
մեզ համար շատ լուրջ ազդանշան լինի: Բայց մենք չպետք է կենտրանոնանաք
ուրիշների ելույթների վրա, մեզ անհրաժեշտ է լրջորեն նախապխատրաստվել
գերմանական «Շտուտգարտի» հետ պատասխան մրցավեճին:
Ես չեմ ուրախանում, երբ ինչ-որ
մեկը պարտություն է կրում և ցավում եմ Ֆլորենտինո Պերեսի համար»,-
հայտարարել է Մեսսին:
|